ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Որպեսզի մանանեխը չմատուցվի ճաշից հետո

Որպեսզի մանանեխը չմատուցվի ճաշից հետո
15.11.2013 | 16:42

ՀՀ Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը Աղվերանում ընթացող «Թափանցիկությունը և հաշվետվողականությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության գործունության կարևոր սկզբունքներ» թեմայով սեմինարի ժամանակ նկատեց, որ հանրությունը, ուսուցիչները, մասնագետները սկսում են կարծիք հայտնել դասագրքի մասին միայն այն ժամանակ, երբ այն տպագրված է լինում, և չորս տարի այդ դասագիրքը ծառայում է որպես ուսումնական ձեռնարկ: Նա հիշեցրեց, որ դասագիրքը մինչև դպրոց մտնելը պետք է ենթարկվի փորձաքննության:

Նորայր Ղուկասյանը կարևորում է ուսուցիչների դերը:

«Ե՛վ բովանդակության, և՛ նյութի մատուցման իմաստով լինում են բացթողումներ, այդ իսկ պատճառով ուսուցչի անաչառ դիտողություններն ու առաջարկությունները կարևոր են փորձարկման փուլում: Այդ իսկ պատճառով նոյեմբերից մինչև գալիք տարվա ապրիլ մենք տալիս ենք դասագիրքը փորձարկելու հնարավորություն»,- ասաց նա: Այս տարի նախատեսվում է դասագրքերի փորձարկումն իրականացնել հինգ դպրոցում, փորձարկման է ներկայացվել 36 դասագիրք: Դասագրքերի փորձարկման գործընթացի բովանդակային վերահսկողությունն իրականացնում է դպրոցի տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալը: Տնօրենը՝ փորձարկվող դասագրքի վերաբերյալ վերջնական եզրակացությունը, ինչպես նաև ուսուցչի գրառումներով դասագրքի օրինակը ներկայացնում է Կրթության ազգային ինստիտուտ:

Նորայր Ղուկասյանը ներկայացրեց դասագրքի որակական բնութագրիչները: Դրանք չորսն են.

  1. Համապատասխանու՞մ է դասագրքի բովանդակությունը առարկայական չափորոշիչի և ծրագրի բովանդակային պահանջներին:
  2. Որքանո՞վ են թեմաները բավարարում առարկայական չափորոշչի պահանջները:
  3. Ի՞նչ չափով են դասագրքում ապահովված ներառարկայական և միջառարկայական կապերը:
  4. Ինչպե՞ս են ժամանակակից գիտական պատկերացումներն ու տեխնոլոգիական նվաճումներն արտահայտված դասագրքում:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1793

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ